211652_close_icon
views-count46577 դիտում article-date 09:54 25-11-2017

Վանաձորի ՊՆ N զորամասում զինծառայող է մահացել

Երեկ` նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում Վանաձորի ՊՆ N զորամասում զինծառայող է մահացել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինծառայողին գործընկերները անմիջապես տեղափոխել են Վանաձորի զինվորական հոսպիտալ, վերջինս սակայն ճանապարհին հանկարծամահ է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հանկարծամահ եղած զինծառայողը Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 36-ամյա Գառնիկ Պետրոսյանն է:

Նմանատիպ նյութեր