211652_close_icon
views-count32206 դիտում article-date 11:40 24-11-2017

Երևան-Սևան ավտոճանապարհին 62–ամյա վարորդը 07-ով վրաերթի է ենթարկել 38–ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 22-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 17:00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ, 62-ամյա Միքայել Վարդայնյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 AD 383 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Նոր Խարբերդ ամառանոցային ընկերության բնակիչ, 38-ամյա Ավետիք Գալստյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամաատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը աշխատում է «Ֆենիքս Շին» ՍՊԸ-ում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր