211652_close_icon
views-count11252 դիտում article-date 21:51 23-11-2017

Հայաստան համահայկական հիմնադրամի 25-րդ դրամահավաք-միջոցառումն անցկացվեց Իրանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 22-23-ին Իրանում ՀՀ դեսպանությունում «Բերքառատ Արցախ» խորագրի ներքո տեղի ունեցավ Հայաստան համահայկական հիմնադրամի 25-րդ դրամահավաք միջոցառումը, որից ստացված հասույթը տրամադրվելու է Արցախի տնտեսության զարգացմանը: Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը՝ ներկայացնելով Հիմնադրամի անցած քառորդդարյա ուղին և առաջիկա ծրագրերը: Ելույթներ ունեցան նաև Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը և Իրանում Հիմնադրամի ներկայացուցիչ Արին Քարիմյանը: Միջոցառմանը ներկա էին իրանահայ ազգային մարմինների ներկայացուցիչներ, անհատ բարերարներ և մեծաթիվ հյուրեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր