211652_close_icon
views-count8114 դիտում article-date 19:27 23-11-2017

Մեր դաշտավարությունը շատ մեծ կորուստներ է կրել. Իգնատի Առաքելյան

Խնձորի և խաղողի մթերման և բերքատվության առումներով 2017 թվականին դրական աճ է նկատվում, իսկ կարտոֆիլի ցուցանիշները ամփոփելու համար դեռ ժամանակ կա։ [url=https://armenpress.am/arm/]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։ «Գյուղատնտեսությունը սեզոնային բնույթ ունի, և տարվա ընթացքում տարբեր մշակություններ կարող են մեկ ամիս ուշ կամ մեկ ամիս շուտ հասունանալ, և բերքատվությունն էլ, հետևաբար, տարբեր կլինի։ Մենք ունեցել ենք շատ ծանր չորային տարի, և մեր դաշտավարությունը շատ մեծ կորուստներ է կրել։ Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ցորենի, գարու բերքահավաքն արդեն ավարտվել է, և այդ անկումն այլևս չի ազդում գյուղատնտեսության ցուցանիշների վրա», նշեց նախարարը։ Իգնատի Առաքելյանն ընդգծեց, որ այժմ խնձորի, կարտոֆիլի և խաղողի բերքահավաքի ժամանակն է։ Խնձորի և խաղողի առումով միանշանակ կա դրական աճ՝ և՛ մթերման, և՛ բերքատվության առումով։ Կարտոֆիլի առումով դեռ ժամանակ կա, որպեսզի ամփոփվեն արդյունքները։

Նմանատիպ նյութեր