211652_close_icon
views-count5779 դիտում article-date 23:03 22-11-2017

Խվորոստովսկին ամեն ինչ անում էր ոչ թե 100, այլ 1000 տոկոսով. Օրբելյան

Ռուս օպերային հայտնի երգիչ Դմիտրի Խվորոստովսկու մահվանից ժամեր առաջ նրան են այցելել են նրա ծնողները։ Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է հայտնի դիրիժոր, երաժիշտ Կոնստանտին Օրբելյանը։ Վերջինս Խվորոստովսկու մտերիմ ընկերներից էր և հաճախ էր միասին հանդես գալիս նրա հետ։ «Նա առանձնահատուկ մարդ էր ամեն ինչում։ Աստված նրան տվել էր անհավանական արտաքին, հոյակապ ձայն, երաժշտական տաղանդ։ Ինչ որ նա անոմ էր, անում էր ոչ թե 100, այլ 1000 տոկոսով և ողջ ժամանակ գերազանցում էր ինքն իրեն»,-նշել է Օրբելյանը։ Հիշեցնենք, որ աշխարհահռչակ երգիչը մահացել է նոյեմբերի 22-ին Լոնդոնում։ Նա գլխուղեղի ուռուցք ուներ։

Նմանատիպ նյութեր