211652_close_icon
views-count154516 դիտում article-date 20:36 22-11-2017

Երևան-Սևան ճանապարհին վրացական համարանիշներով, «քաչալ» անիվներով բեռնատարը պատուհաս էր դարձել վարորդների համար, դեպքի վայր են ժամանել «Հայավտոճան»-ի տնօրենը, վաշտի հրամանատարն ու մեծ թվով փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 4 ժամից ավելի է, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան» ընկերության, Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները Հրազդանի Ճանշինի աշխատակիցների հետ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Սևանի գաղութից մինչև ժողովրդին հայտնի Սևանի «գաի պոստն» ընկած ճանապարհահատվածում ուժեղացված ծառայություն են կատարում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրացական համարանիշներով կիսամաշ անիվներով «ֆուռը» վարորդների խոսակցությունում օգտագոծվող «մկրատ» դիրք էր ընդունել, ինչի պատճառով էլ նշված հատվածում երթևեկությունը մասամբ կաթվածահար էր եղել։ Մեծ դժվարությամբ փրկարարները, ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների հետ կարողացան դարձի բերել վրացական բեռնատարը, ինչից հետո երթևեկությունը նշված հատվածում կարգավորվեց։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խցանման պատճառը հիմնականում կայանում էր նաև նրանում, որ շատ ավտոմեքենաների անվադողեր ամառային է, մինչդեռ քանի օր է, ՃՈ-ն, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում են վարորդներին, որպեսզի անցնեն ձմեռային անվադողերի, մինչդեռ շատ վարորդներ ականջալուր չեն եղել ու հիմա հայտնվել են «կոտրած տաշտակի առջև»։ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ճանշինականները կատարում են ձնամաքրման, ճանապարհների մշակման աշխատանքներ, իսկ ճանապարհային ոստիկաններն էլ կատարում են ուժեղացված ծառայություն, ինչի շնորհիվ էլ հնարավոր եղավ խուսափել վթարներից։ Ճանապարհային ոստիկանների աշխատանքը տեղում ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանը։ Տեղում է նաև «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը, ով տեղում իրավիճակի մասին տեղեկություններ էր փոխանցում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին։ Ճանապարհային Ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին, որպեսզի կիսամաշ անվադողերով չերթևեկեն, ինչը, առաջին հերթին, բխում է հենց իրենց անվտանգությունից։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ փրկարարները հրելով երթևեկելի գոտի էին դուրս բերում նաև «գոլդ տղերքի գոլդ յաշիկները»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 130+
130+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր