211652_close_icon
views-count6558 դիտում article-date 16:08 20-11-2017

ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է աղյուսակը

Պալմա դե Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» խաղարկության եզրափակիչ փուլում կայացավ 4-րդ տուրը, որում Լևոն Արոնյանը գեղեցիկ ոճով [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/19/1082607/]հաղթանակ տոնեց[/url] Անիշ Գիրիի նկատմամբ: Հաղթանակի շնորհիվ Արոնյանն իր ակտիվում գրանցեց 3 միավոր և սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը: 6 շախմատիստ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը, Պյոտր Սվիդլերը, Պենտալա Հարիկրիշնան և Դմիտրի Յակովենկոն, վաստակել են 2.5-ական միավոր և կիսում են 2-7-րդ հորիզոնականները: Այսօր կայանալիք 5-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Դին Լիժենը: Խաղային օրերն են նոյեմբերի 16–20–ը և 22-25–ը: Նոյեմբերի 21-ը հանգստյան օր է: Պարտիաների մեկնարկը Երևանի ժամանակով 17:00-ին: «Գրան պրի»ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: 3 փուլից հետո ընդհանուր հաշվարկը գլխավորում է 340 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը, 336,4 միավորով Ալեքսանդր Գրիշչուկը երկրորդ հորիզոնականում է: Այս շախմատիստները արդեն ավարտել են իրենց ելույթները «Գրան Պրի»-ի խաղարկությունում: Թեյմուր Ռաջաբովը (241,4) 3-րդ տեղում է, Դին Լիժենը (240)՝ 4-րդ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (211.4)՝ եզրափակում է լավագույն հնգյակը: Այժմ հայտնի է հավակնորդների մրցաշարի 4 մասնակցի անուն՝ Լևոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ:

Նմանատիպ նյութեր