211652_close_icon
views-count16230 դիտում article-date 15:10 10-11-2017

Ռուսաստանում օրենքով գող է ձերբակալվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ ՆԳՆ-ն հրապարակել է Մոսկվայի մարզի Ռեպնիկովո գյուղում քրեական հետախուզության վարչության աշխատակիցների և ոստիկանության հատուկջոկատայինների կողմից քրեական հեղինակություն, 65-ամյա Ալեքսանդր Զախարովին (առավել հայտնի «Զախարի» մականվամբ) ձերբակալելու տեսագրությունը, հաղորդում է lenta.ru-ն։ Մոսկվայի ՆԳՆ վարչության պաշտոնական ներկայացուցիչ Տատյանա Պետրովայի խոսքով՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Զախարը բնակվում է նշված գյուղում։ Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ և 28 փամփուշտ, ինչպես նաև թմրանյութ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր