211652_close_icon
views-count39339 դիտում article-date 13:59 10-11-2017

Երևանում թալանել են «Ռոյալ» խաղատան դիլլերին, ով Ուկրաինայի քաղաքացուհի է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 9-ին, անհայտ անձը կամ անձինք ժամը 07։40-ից մինչչև 23։10-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալու գործադրմամբ ներս են մտել Արակիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 17 շենքի 10-րդ բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա և արծաթյա զարդեր, ձմեռային մուշտակներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բնակարանը պատկանում է Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Նատալյա Սեմյոնենկոյին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Սեմյոնենկոն աշխատում է «Ռոյալ» խաղատանը՝ որպես դիլլեր։ Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողը կամ գողերը դիլլերին պատճառել են մի քանի հազար դոլարի վնաս։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր