211652_close_icon
views-count3457 դիտում article-date 12:05 10-11-2017

Նավթի համաշխարհային գները հստակ դինամիկա չեն ցուցադրում

Նյու Յորքի և Լոնդոնի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գները տարբեր ուղղություններով են շարժվում, ինչը վկայում են առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։ Այսպես, նյույորքյան Nymex բորսայում WTI տեխասյան նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն ընկել է 0.21 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 57.05 ԱՄՆ դոլար։ Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.04 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 63.81 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր