Նավթի համաշխարհային գները հստակ դինամիկա չեն ցուցադրում
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գները հստակ դինամիկա չեն արձանագրում, այդ են վկայում առևտրի տվյալները։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Նյու Յորքի Nymex բորսայում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.04 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 45.94 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.04 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 50.88 ԱՄՆ դոլար։