211652_close_icon
views-count6829 դիտում article-date 14:08 09-11-2017

Կրիշտիանու Ռոնալդու. Հայրությունը ինձ նոր սիրո զգացողություն սովորեցրեց

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչպես է հայրությունը նրա վրա ազդել: «Չեմ կարծում, թե ես այլևս ժամանակ կունենամ ևս մեկ երեխայի համար, բայց հետևել, թե ինչպես է ընտանիքս մեծանում, մեծագույն արտոնություն է իմ համար: Ես ամեն վայրկյան հաճույք եմ ստանում: Հայրությունն ինձ այնպիսի սեր սովորեցրեց, որի գոյության մասին ես չէի էլ կասկածում: Այն ինձ օգնեց նորովի նայել կյանքին: Կրիշտիանու-կրտսերին և ինձ շատ է դուր գալիս նույնը հագնել: Մեզ դուր է գալիս նույն հագուստով դուրս գալ: Տղաս հիացած էր ֆոտոսեսիայից: Նա շատ բնական էր երևում», ասել է Ռոնալդուն:

Նմանատիպ նյութեր