211652_close_icon
views-count8326 դիտում article-date 16:09 07-11-2017

Տարոն Մարգարյանը մասնակցել է Հ. Այվազովսկու 200-ամյակին նվիրված 5 նամականիշով նոր գեղաթերթիկի մարման արարողությանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում ներկա է գտնվել Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսի ժամանակ տեղի է ունեցել նաև հինգ նամականիշով նոր գեղաթերթիկի հանդիսավոր մարման արարողությունը՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը» թեմային: Գեղաթերթիկի մարումն իրականացրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Շրջանառության մեջ դրվող գեղաթերթիկի 170, 220, 230, 380 և 450 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշերի վրա ներկայացված են Հովհաննես Այվազովսկու հայտնի կտավներից հինգը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր