7776 դիտում
13:07 07-11-2017
ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը նոյեմբերի 8-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս։
Ինչպես հայտնեցին ԱՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
Նմանատիպ նյութեր
3475 դիտում
11:59 05-02-2018
ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք
1751 դիտում
11:19 24-07-2019
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում
2946 դիտում
13:35 14-03-2017
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու Թալիշից դեպի հյուսիս-արևմուտք