211652_close_icon
views-count28803 դիտում article-date 11:05 06-11-2017

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. ֆուտբոլային խաղի ավարտից հետո ծեծի է ենթարկվել խաղը սպասարկող 28-ամյա գլխավոր մրցավարը

Երեկ՝ նոյեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Իջևան քաղաքում գործող «Արմար» ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած «Նիկար-02>» և «Գեղաշեն-02» թիմերի ֆուտբոլային խաղի ավարտից հետո ծեծի է ենթարկվել խաղը սպասարկող գլխավոր մրցավար, Արթիկ քաղաքի բնակիչ, 28-ամյա Դավիթ Մկրտչյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավար է, և երբ խաղն ավարտվել է, նրան են մոտեցել Արտակ, Արամ և Արմեն Խաչատրյանները, ովքեր վիճաբանել են գլխավոր մրցավարի հետ և հարվածներ հասցրել վերջինիս, ինչի հետևանքով նրան պատճառվել է մարմնական վնասվածքներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմեն Խաչատրյանը «Նիկար-02» թիմի ղեկավարն է։ Փաստի առթիվ Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Դ. Մկրտչյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Ա. Ա. Խաչատրյաններին հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր