211652_close_icon
views-count37222 դիտում article-date 22:26 05-11-2017

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են BMW-ն ու «Toyota Camry»-ն. վերջինս գլխիվայր շրջվել է, գյուղապետի թեկնածուն տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Մարմաշեն խճուղու և Մուշ-2/2 թաղամասի խաչմերուկում բախվել են Գյումրի քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցի բնակիչ, 33-ամյա Հակոբ Բերբերյանի վարած BMW մակնիշի 35AO052 համարանիշի և Մարմաշեն գյուղի բնակիչ, 56-ամյա Մուշեղ Եղիազարյանի վարած «Toyota Camry» մակնիշի 35NF829 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Toyota Camry»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, իսկ վարորդն ու նրա ուղևոր, համագյուղացի, 60-ամյա Աշոտ Եղոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մուշի բաժին որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Կոմուն Մխիթարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորներից Ա. Եղոյանը Մարմաշեն գյուղի գյուղապետի թեկնածու է։ Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր