211652_close_icon
views-count24785 դիտում article-date 22:09 04-11-2017

Ժոզե Մոուրինյո. Մնացել էի զարմացած, երբ ինձ զանգեց Մատիչի գործակալը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչպես է իմացել «Չելսիից» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչին ձեռք բերելու հնարավորության մասին: «Ես մնացել էի զարմացած, երբ Մատիչի գործակալը զանգահարեց ինձ ու հարցրեց, թե կցանկանա՞մ գնել Մատիչին: Շատ էի զարմացել, բայց ես լավ եմ ճանաչում այդ գործակալին: Սովորաբար նա շատ շիտակ ու օբյեկտիվ մարդ է, ժամանակը դատարկ չի վատնում, չի ձգտում մարդկանց հետաքրքրվել իր հաճախորդներով, որպեսզի նրանց վիճակը ակումբներում բարելավի: Սովորաբար նա շատ ուղղամիտ է, այդ իսկ պատճառով, երբ նա ինձ ասաց. «դու կարող ես նրան ստանալ, եթե ցանկանում ես», ես՝ իհարկե, դա ցանկացա», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր