211652_close_icon
views-count3537 դիտում article-date 11:36 03-11-2017

Ճապոնիայում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի Հոկայդո կղզուց ոչ հեռու՝ Խաղաղ օվկիանոսում, տեղի է ունեցել 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությանը։ Նշվում է, որ օջախը գտնվել է 60 կմ խորության տակ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի 3 պրեֆեկտուրաներում, իսկ ավերածությունների, տուժածների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ցունամիի վտանգ ևս չկա։

Նմանատիպ նյութեր