211652_close_icon
views-count7612 դիտում article-date 17:32 02-11-2017

Նալբանդյան - Մամեդյարով հանդիպման հնարավորությունը դեռ հարցականի տակ է

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը նոյեմբերի 16-ին Մոսկվայում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ մասին Մամեդյարովը տեղեկացրել է այսօր Բաքվում Սևլեռի (Մոնտենեգրո) արտգործնախարար Սրջան Դարմանովիչի հետ համատեղ ասուլիսում. հաղորդում է ադրբեջանական trend գործակալությունը: «Ես տվել եմ իմ համաձայնությունը համանախագահներին. հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում նոյեմբերի 16-ին ժամը 11-ին»,- ասել է Մամեդյարովը: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է նաև, որ ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու հնարավորությունը, սակայն այն դեռ հարցականի տակ է:

Նմանատիպ նյութեր