3068 դիտում
18:20 09-12-2016
ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը բացառված չէ. Էդվարդ Նալբանդյան
ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովին Համբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանել է լրագրողների հարցին, թե կա՞ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորություն, ինչի մասին ցանկություն էին հայտնել եռանախագահները:
«Բացառված չէ, բայց այդ կարգի հանդիպումներին ավելի մանրակրկիտ պետք է պատրաստվել, որովհետև հարևան երկրից հնչում են հայտարարություններ հենց Համբուրգից առաջ, թե միջազգային իրավունքը ոչինչ է, և ուժի կիրառումն է ամենակարևորը»,- ասել է Նալբանդյանը:
Նալբանդյանն նշել է, որ Ադրբեջանը նման հայտարարություններով լրիվ կտրվել է իրականությունից: «Այսպիսի հայտարարությունները երկրի ղեկավարության կողմից իրականությունից կտրվելու պրոցես է, լրիվ կտրվել են այդ մարդիկ: Հիմնախնդրի կարգավորման տրամաբանությունը, որն առաջարկում են ԵԱՀԿ երկրները և այն տրամաբանությունը, որով առաջնորդվում է ադրբեջանական կողմը, չեն համընկնում, ընդհակառակը՝ հակասում են, և ինչքան գնում է՝ ավելի է հակասում»,- ասաց նա:
Նալբանդյանը նշել է, թե դա չի նշանակում, որ պետք է հուսահատվել և կարծել, թե անհնար է մի բան անել: «Պետք է տրամադրվել և շարունակել բանակցային գործընթացը, Հայաստանն այլընտրանք չունի։ Շարունակելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ միասին ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- ասել է նա:
Նմանատիպ նյութեր
7891 դիտում
17:32 02-11-2017
Նալբանդյան - Մամեդյարով հանդիպման հնարավորությունը դեռ հարցականի տակ է
2774 դիտում
10:14 20-12-2015
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների վերաբերյալ
Այս բաժնից
1075 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն
649 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
937 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը