slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման ժամանակ նաև միջազգային հանրության դիրքորոշումը կհնչի
211652_close_icon

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման ժամանակ նաև միջազգային հանրության դիրքորոշումը կհնչի

views-count10530 դիտում article-date 22:12 11-07-2017
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը շատ կարևոր է միջազգային հանրության դիրքորոշման հստակ հնչեցման տեսանկյունից։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ «Մենք միշտ արժևորել ենք ցանկացած նման հանդիպում։ Այս հանդիպումներից, իհարկե, դժվար է ակնկալել վերջնական, համապարփակ կարգավորում։ Այդ ամենը հնարավոր չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական, աննորմալ պահվածքը։ Այն, որ նմանատիպ հանդիպումները կարևոր են խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից՝ միանշանակ է։ Բացի դրանից, սա ոչ միայն երկու արտգործնախարարների հանդիպում է, այլև միջազգային հանրության դիրքորոշումն է հստակ հնչում այդ հանդիպումների ժամանակ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից 3-ը ներգրավված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեջ»,- նշեց Բաբայանը: Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այս պահին Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում է ունենում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Նմանատիպ նյութեր