211652_close_icon
views-count2960 դիտում article-date 15:33 02-11-2017

Նիկոլայ Ռիժկովն ու ռուս խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդում և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը

ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովն ու հանձնաժողովի անդամները Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Արտաշես Գեղամյանի եւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանի ուղեկցությամբ նոյեմբերի 2-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Նիկոլայ Ռիժկովն ու ռուս խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Հայ ժողովրդի մեծ բարեկամ Նիկոլայ Ռիժկովը նշել է, որ դեռեւս դպրոցական տարիներից է տեղեկացված 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ցեղասպանության մասին։ Նա նաեւ նշել է, թե մեկ բան է լսելն ու ընթերցելը, մեկ այլ բան՝ Ծիծեռնակաբերդում լինելը: «Հայաստան ժամանող յուրաքանչյուր պատվիրակություն պարտավոր է գալ ու խոնարհվել հայ ժողովրդի այս սրբավայրում»,-ասել է Նիկոլայ Ռիժկովը:

Նմանատիպ նյութեր