211652_close_icon
views-count42225 դիտում article-date 10:27 02-11-2017

Էրեբունու և Մուշի ոստիկանները տաք հետքերով բացահայտեցին Գյումրի-Երևան գնացքում կատարված 6 մլն դրամի գողության դեպքը, հայտնաբերվել է կատարողն ու ողջ գողոնը

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողները Էրեբունու ոստիկանապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ տաք հետքերով բացահայտել են Երևանում կատարված 10 հազար ԱՄՆ դոլարի, 1 մլն դրամի և 24 հազար 200 ՌԴ ռուբլու գողության փաստը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 31-ին Գյումրի քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Մարիամ Սարիբեկյանը Ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել էր, որ նույն օրը, ժամը 21։20-ից մինչև 21։30-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի-Երևան գնացքում անհայտ անձը կամ անձինք գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել են 10 հազար ԱՄՆ դոլար արժողության ոսկյա զարդեր, 1 մլն դրամ և 24 հազար 200 ՌԴ ռուբլի, որի ընդհանուր գումարը կազմում է մոտ 6 մլն դրամ։ Նույն օրը Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, համագործակցելով Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, ժամերի ընթացքում պարզում են կասկածյալի ինքնությունը, ով բերման է ենթարկվում Ոստիկանության Էրեբունու բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի 1-ին նրբանցքի բնակչուհի՝ 38-ամյա Ալլա Դերձիկյանն է։ Ոստիկանները հայտնաբերում են նաև տուժածի պայուսակը՝ իր ողջ պարունակությամբ, որը վերադարձվում է տուժածին՝ Մ. Սարիբեկյանին։ Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Կասկածյալը նույնպես գնացքի ուղևոր է եղել, ով ստորագրությամբ բաց է թողնվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր