211652_close_icon
views-count42488 դիտում article-date 09:28 02-11-2017

Արմավիրի մարզում բախվել են Lexus-ն ու «06»-ը, վերջինն էլ կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհի 15.5 կմ հատվածում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 25ԼԼ 667 համարանիշի և Lexus մակնիշի 50 RM 777 համարանիշի ավտոեմքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել է դաշտում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Lexus-ի վարորդը ընդունել է իր մեղավորությունը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր