211652_close_icon
views-count6235 դիտում article-date 20:47 01-11-2017

Օլիմպիական կրակն արդեն Հարավային Կորեայում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018 թ. Փհենչհանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի կրակն այսօր հասել է Հարավային Կորեա: Հանդիսավոր արարողության ժամանակ ջահը ընդունել են օլիմպիական չեմպիոն, գեղասահորդ Կիմ Յու Նան և Հարավային Կորեայի սպորտի նախարար Դո Չոն Հվանը: Օլիմպիական խաղերի մեկնարկից ուղիղ հարյուր օր առաջ կրակը սկսում է շրջել Հարավային Կորեայի տարածքով և կանցնի 2018 կմ: Փոխանցումավազքին կմասնակցեն շուրջ 7500 ջահակիրներ: Մրցավայր երկրում օլիմպիական կրակն առաջինը տարել է գեղասահորդ Յու Յոնը: 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կմեկնարկեն փետրվարի 9-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր