211652_close_icon
views-count8870 դիտում article-date 10:01 01-11-2017

Ահաբեկչություն Նյու Յորքում. 29-ամյա տղամարդը ֆուրգոնով վրաերթի է ենթարկել հետիոտներին և կրակոցներ արձակել, կան զոհեր և վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ,ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Նյու Յորքի Ներքին Մանհեթան շրջանում ողբերգություն է տեղի ունեցել։ Ոմն Սեյֆուլլահ Հաբիբուլաևիչ Սայիպով իր վարած ֆուրգոնով վրաերթի է ենթարկել մարդկանց ամբոխին, որից հետո դուրս է եկել մեքենայից և կրակոցներ արձակել հրազենից։ Այդ մասին հայտնել է CBS News հեռուստաալիքը։ Միջադեպի հետևանքով 8 մարդ զոհվել է, 15-ը ստացել մարմնական տարբեր աստիճաններ։ Նշվում է, որ վերջինս ծնունդով Ուզբեկստանից է և բնակվում է Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ 29-ամյա տղամարդն ահաբեկչությունն իրականացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից։ Հաղորդվում է նաև, որ Սայիպովը որպես վարորդ է աշխատել Uber տաքսի ծառայությունում։ Ոստիկանությունը այն որակել է որպես ահաբեկչություն քանի որ Սայիպով գործել է ԻՊ-ի անունից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր