211652_close_icon
views-count123123 դիտում article-date 09:32 01-11-2017

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհի Արծվի արձանի մոտ. 23-ամյա վարորդը Renault-ով մխրճվել է մետաղե արգելապատնեշների մեջ, կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Հայրապետ Առաքելյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 13.5 կմ հատվածում՝ Արծվի արձանի մոտ, իր վարած Renault մակնիշի 35 ԼM 882 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 2 ճանապարհների մեջտեղում գտնվող երկաթե արգելապատնեշներին, այնուհետև դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հանդիպակաց գոտու աջակողմյան մետաղյա արգելապատնեշին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է նրա ուղևորուհին՝ 23-ամյա Հաննա Հանթլինը։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ։ Տուժածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մինչև փրկարարների ժամանումը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Դեպքի վայր են ժամանել նաև Կոտայքի մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը։ Տեղում աշխատել են Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ս. Սեդրակյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ամբողջական տվյալները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու մահացածն աշխատում են ԱՄՆ Խաղաղության կորպուսում՝ որպես կամավորներ։ [color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր