211652_close_icon
views-count11187 դիտում article-date 20:22 31-10-2017

ՌԴ Չելնիի ռեստորանում հանգստացող Հայաստանի քաղաքացին ատրճանակից կրակել է այցելուի վրա

ՌԴ Նաբերեժնիե Չելնիի բնակիչը կրծքավանդակի հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել տեղական «Բակինսկի դվորիկ» ռեստորանից: Այս մասին հայտնում է [url=https://kazanfirst.ru/news/451432]KazanFirst[/url]-ը: Պարզվել է, որ վերջինի վրա կրակել է այնտեղ հանգստացող Հայաստանի քաղաքացին: Ըստ նախնական տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան: 2 ընկերախումբ ռեստորանից դուրս են եկել փողոց՝ ծխելու: Այնտեղ մի տեղի բնակիչ պատահաբար ուսով դիպել է տղամարդուն: Արդյունքում ծեծկռտուք է սկսվել, և հայը ատրճանակից կրակել է հակառակորդի կրծքավանդակին: Բուժհաստատությունում վիրահատելուց հետո ո տուժողը տուն է վերադարձել: Նա հրաժարվել է ոստիկանությունում դիմել: Այս պահին քննիչները որոշում են «Խուլիգանություն» հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը:

Նմանատիպ նյութեր