211652_close_icon
views-count517 դիտում article-date 21:58 20-05-2026

Փաշինյանը հայտարարել է, որ ԱԱԾ-ն Անդրանիկ Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ հայրենիքի դավաճանության հոդվածով

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հանցագործության մասին հաղորդում է ուղարկելու Քննչական կոմիտե՝ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցելու ակնկալիքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վանաձորում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

«Վաղը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի Քննչական կոմիտե՝ ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։ Եվ այս լրտեսական ցանցը մենք ի վերջո վերջնական արմատախիլ ենք անելու Հայաստանի Հանրապետությունից»,-հայտարարել է Փաշինյանը։

2026 թվականի փետրվարին Անդրանիկ Թևանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասին՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում։ Անդրանիկ Թևանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համարն է։

Նմանատիպ նյութեր