211652_close_icon
views-count7756 դիտում article-date 21:14 30-10-2017

Ուկրաինայի դատարանն ազատ է արձակել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Հուսեյնովին

Ուկրաինայի դատարանը կալանքից ազատ է արձակել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Ֆիքրաթ Հուսեյնովին, որին Հոկտեմբերի 14-ին, Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում ձերբակալել էին սահմանապահները: Այս մասին Հրոմադսկոյեին հաղորդել է Հուսեյնովի փաստաբան Դմիտրի Մազուրոկը: Նրա խոսքով՝ Հուսեյնովին ազատ են արձակել պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկու և Ուկրայինայի մարդու իրավունքների Հելսինկյան միության փաստաբանական կենտրոնի տնօրեն Բորիս Զախարովի երաշխիքով: Նա հավելել է, որ լրագրողն արդեն հանդիպել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ և ներկա պահին գտնվում է դեսպանատանը: Միաժամանակ փաստաբանը նշել է, որ լրագրողին արտահանձնելու պահանջը չի չեղարկվում, դատախազությունը 60 օր ժամանակ ունի այդ հարցի հանգուցալուծման համար: Հիշեցնենք, որ Ֆիքրաթ Հուսեյնովին սահմանապահները ձերբակալել են Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում հոկտեմբերի 14-ին: Նա Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ էր խարդախության, փաստաթղթերի կեղծման և ապօրինի միգրացիայի համար: Ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան Թի-Վի» ալիքի (որտեղ աշխատում է Հուսեյնովը) գլխավոր խմբագիր Գանիմաթ Զայիդովը Հրոմադսկոյեին պատմել է, որ Ադրբեջանի իշխանությունները լրագրողին հետապնդում են նրա հայացքների և քաղաքական ակտիվիզմի համար: [url=https://jam-news.net/?p=66724&lang=hy]JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր