211652_close_icon
views-count1532 դիտում article-date 10:45 11-03-2014

Ստամբուլի դատարանն ազատ է արձակել պետական հեղաշրջման գործով 13 դատապարտյալների

Ստամբուլի դատական իշխանությունները երեկ ազատ են արձակել պետական հեղաշրջման գործով 13 կալանավորների: Նրանց մեջ են հայտնի փաստաբան Քեմալ Քերինչսիզը, լրագրող Թունջայ Օքզանը, բարձրաստիճան զինվորականներ, գրող-հրապարակախոսներ, հրատարակիչներ: Նրանցից շատերը դատապարտված են եղել ցմահ ազատազրկման: Դատարանը որոշումը կայացրել է՝ Թուրքիայի օրենսդրության մեջ մտցված ուղղումներից հետո: Ազատ արձակվածները բաց են թողնվել՝ երկիրը չլքելու ստորագրությամբ: Մարտի 7-ին Ստամբուլի ծան հանցագործությունների դատարանն ազատ էր արձակել նաև Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին ղեկավար, գեներալ Իլքեր Բաշբուգին, ով նույնպես ցմահ ազատազրկման էր դատապարտվել:

Նմանատիպ նյութեր