211652_close_icon
views-count7718 դիտում article-date 15:08 30-10-2017

Իրանի արտգործնախարարը և ՄԱԳԱՏԵ-ի ղեկավարը կոչ են արել միջուկային գործարքի բոլոր կողմերին կատարել ստանձնած պարտավորությունները

Թեհրանում հանդիպում է տեղի ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոյի միջև։ Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, կողմերն ընդգծել են Իրան միջուկային ծրագրի շուրջ կնված համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների լիակատար իրագործման անհրաժեշտությունը։ ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրենը հերթական անգամ հաստատել է, որ Թեհրանը նախկինի պես հետևողական է համաձայնագրի բոլոր կետերի իրագործման հարցում։ Ամանոն նաև հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ։ Փորձագետների կարծիքով՝ Ամանոն կարևոր քայլ է կատարել Իրան այցելելով հատկապես այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց, որ դեմ է միջուկային համաձայնագրին և հանավոր է համարում դրանից իր դուրս գալը։

Նմանատիպ նյութեր