211652_close_icon
views-count5383 դիտում article-date 17:09 27-10-2017

Ձյուդոյիստ Գրիգոր Սահակյանը որակազրկվել է մեկ տարով

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան Գրիգոր Սահակյանին մեկ տարով որակազրկել է: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին հայտնեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը. «Սահակյանը մեր հավաքականի առաջատարներից է: Մենք ամբողջ տարին նրան պատրաստում ենք, գումար ենք ծախսում, ընդգրկում ենք հավաքների, ուղարկում միջազգային մրցաշարերի: Սակայն, նա մասնակցեց մեկ այլ մարզաձևի աշխարհի առաջնությանը, երբ առջևում ձյուդոյի Աշխարհի առաջնությունն էր: Սահակյանը նախընտրեց սամբոն»,- ասաց Թաթուլ Հովհաննիսյանը: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նշեց, որ իրենք մարզիկներին չեն արգելում մասնակցել այլ մրցաշարերի, այն դեպքում, երբ դա չի խանգարում ձյուդոյի մրցումային օրացույցային պլանին: Բայց, անպայման պետք է ֆեդերացիայից թույլտվություն ստանալ:

Նմանատիպ նյութեր