211652_close_icon
views-count5826 դիտում article-date 17:29 26-10-2017

«Մարսելի» պաշտպան. Ես Նեյմարին սադրելու առաջադրանք ունեի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մարսելի» կիսապաշտպան Անդրե-Ֆրանկ Զամբո-Անգիսան պատմել է Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ի հետ խաղում (2:2) Նեյմարի հետ կապված միջադեպի մասին, որից հետո բրազիլացուն հեռացրել էին խաղադաշտից: «Ես առաջադրանք ունեի. հրել ու սադրել Նեյմարին: Մարզիչը ինձ զգուշացրել էր, որ նա անհավանական տաղանդավոր է, սակայն երբեմն «ֆազերը» գցում է: Ինչ արած, ես առանց կոպիտ խախտումների, բայց մանր հպումներով այստեղ, այնտեղ, պարբերաբար պատահաբար նրան խոտածածկին էի գցում, ես նրա կողքին էի: Մի անգամ նա 30 մետր վազեց, մինչև ես նրան չգցեցի: Ամբողջ խաղը նա հանգիստ էր, սակայն վերջում բռնկվեց: Մենք նման առաջադրանք ունեինք, ու մենք նրա հետ ավելի կոշտ էինք, քան՝ մնացածների հետ: Չնայած, նրա հեռացումը մեզ օգուտ չտվեց: Մենք նրան վնասվածք հասցնելու ոչ մի մտադրություն չունեինք», ասել է ֆուտբոլիստը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր