211652_close_icon
views-count10756 դիտում article-date 14:03 26-10-2017

ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 11-ի գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց. tert.am

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվող անձանցից 11-ի գործով քննությունը, որը գտնվում է Արտուշ Գաբրիելյանի վարույթում, հաղորդում է [url=http://www.tert.am/am/news/2017/10/26/PPC/2522710]tert.am[/url]-ը։ Նշենք, որ 4 ամիս միայնակ քննելով բոլոր 32 ամբաստանյալների գործը, հոկտեմբերին դատավոր Արտուշ Գաբրիելյանը գործն անջատելու մասին որոշում էր կայացրել, որով իր վարույթում էր թողել միայն 11-ի գործը: Դատավորն ամբաստանյալներից յուրաքանչյուրի համար ընտրված խափանման միջոց կալանավորումները թողնել էր անփոփոխ: 11 ամբաստանյալներից Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալներից յուրաքանչյուրի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և մեղադրանքների ապացույցները ներկայացնելու մասին: «Հետևաբար, միջնորդում եմ, որ դատախազությունը կատարի իր պարտականությունը, կազմի այնպիսի մեղադրական եզրակացություն, որտեղ նշված կլինեն յուրաքանչյուրի մեղադրական եզրակացություններն ու ապացույցները, ներկայացվեն նաև, թե որ վկաները պետք է հարցաքննվեն: Բացի դրանից, ոչ թե 121 հատոր գործի նյութեր ուսումնասիրենք,այլ այնքանը, որքանն անհրաժեշտ է, խնդրում եմ առանձնացնել»: Դատարանն ասաց, որ միջնորդությանը կանդրադառնա ավելի ուշ, և կողմերին հարցրեց` արդյոք ինքնաբացարկի միջնորդություն ունե՞ն դատավորին: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/10/26/PPC/2522710]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր