211652_close_icon
views-count13623 դիտում article-date 10:08 26-10-2017

Մեդվեդևը հրաժարվեց Կարեն Կարապետյանից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության վարչապետ Մեդվեդևի՝ Հայաստան այցի ընթացքում խոսվեց գրեթե ամեն ինչից, միայն թե ոչ ներդրումներից: Մի բան, որն ամենից ավելի է անհրաժեշտ Հայաստանին, ընդ որում նաև ոլորտներում, որտեղ սեփականատեր են կամ հավատարմագրային կառավարիչ են ռուսական պետական կորպորացիաները, բայց այդ հանգամանքը ոչ միայն չի բերում այդ ոլորտների զարգացման, այլ հանգեցնում է նույնիսկ կոռուպցիոն ռիսկերի խորացման ու ճգնաժամի: Վկայությունը էլցանցերն էին: Սակայն Մեդվեդևի այցի շրջանակում ներդրումների մասին խոսակցությունը առանձնահատուկ տեղ պետք է ունենար նաև մեկ այլ ասպեկտի շնորհիվ: Հունվարին, երբ Կարեն Կարապետյանն իր առաջին պաշտոնական այցն էր կատարել արտերկիր՝ Մոսկվա, Մեդվեդևի հետ հանդիպմանը նա հայտարարել էր հայ-ռուսական ներդրումային համատեղ հիմնադրամի գաղափարի մասին, որն էլ, ըստ պաշտոնական հաղորդագրության, հավանության էր արժանացել Մեդվեդևի մոտ: Անցել է մի քանի ամիս և Հայաստան է այցելել Մեդվեդևը, բայց խոսք չկա դեռևս հունվարին Կարեն Կարապետյանի առաջ քաշած գաղափարի մասին, որը կարծես թե արժանացել էր Մեդվեդևի հավանությանը: Մինչդեռ, եթե հավանությունը կար, ապա պետք է որ մի քանի ամիս հետո, նաև օգտվելով այցի առիթից, որևէ արդեն ավելի կոնկրետ քայլ արվեր այդ հիմնադրամի ուղղությամբ: Սակայն ոչ միայն քայլ չկա, այլ հիշատակում ընդհանրապես: Հետևաբար, կամ Մեդվեդևը փոշմանել է, կամ՝ նա ընդամենը տվել էր ձևական հավանություն, առանց լուրջ մտադրությունների»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր