211652_close_icon
views-count2756 դիտում article-date 17:08 23-10-2017

Խոստումներ կային, որ եթե ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվի, մեծ ներդրումներ կարվեն

«Այն, ինչ հրապարակված է, որը հույս ունենք կստորագրվի նոյեմբերի վերջին, կարող է մեր տնտեսական կյանքի վրա էական ազդեցություն ունենալ և կարող է որևէ ազդեցություն չունենալ, կարող է լինել հերթական փաստաթուղթը, որը ստորագրվել, բայց չի իրականացել»- այսօր կազմակերպված քննարկմանն ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի տնտեսական բաղադրիչին: Վահագն Խաչատրյանը հույս հայտնեց, որ Եվրամիության պաշտոնյաները հետևողական կլինեն այդ փաստաթղթի իրականացման գործում: «Այնտեղ նույնիսկ խոստումներ կային, որ եթե ՀՀ-ն ստորագրի տնտեսական համագործակցության համաձայնագիրը, ապա բավականին մեծ գումարի ներդրում կարվի վարկերի կամ պարզապես օգնության ձևով»,- ասաց տնտեսագետը: Վահագն Խաչատրյանը մտավախություն հայտնեց, որ չնայած փաստաթղթում հակասություն չկա Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ համագործակցության և պարտավորությունների շրջանակում, սակայն իրականում հակասություն է լինելու:

Նմանատիպ նյութեր