211652_close_icon
views-count2923 դիտում article-date 17:32 23-10-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 20-ից 23-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 20-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 22-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 և զենք-զինամթերքի առգրավման 2 դեպք։ Բացահայտվել է գողության 11, խարդախության 14, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, որսագողության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 14 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 44-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր