211652_close_icon
views-count52446 դիտում article-date 22:45 21-10-2017

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Սևանում ճակատ ճակատի բախվել են Mercedes-ն ու Volvo-ն. 3 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Սևան քաղաքի Արա Գեղեցիկ փողոցից դեպի Երևան-Սևան ավտոճանապարհի 1-ին կմ հատված տանող ավտոճանապարհին բախվել են 43-ամյա Կարո Պողոսյանի վարած Mercedes մակնիշի 35 GQ 977 համարանիշի և 55-ամյա Վարուժան Մինասյանի վարած Volvo մակնիշի 34 VR 467 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարոդ Կ. Պողոսյանը, նրա ուղևոր՝ 68-ամյա Ամալյա Վարդանյանը և Volvo-ի վարորդ Վ. Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Բոլոր վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները: Օպերատիվ են գործել Սևանի հիվանդանոցի հերթապահ խումբը, ովքեր մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը նախ տեղում առաջին բուժօգնության են ցուցաբերել: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներից Կ. Պողոսյանն ու Ա. Վարդանյանը գտնվում են ծանր վիճակում, իսկ Վ. Միանասյանը կայուն ծանր: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի , դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ տեսուչ Գեղամ Հարությունյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթպահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Սարգիս Ջանիկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Բակուր Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր