211652_close_icon
views-count10241 դիտում article-date 21:22 21-10-2017

Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդը» սենսացիոն պարտություն կրեց ու ավելի բաց թողեց «Մանչեսթեր Սիթիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում ԱՊԼ-ի նորեկ «Հադերսֆիլդը» սենսացիոն պարտության մատնեց «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 2:1: Սա Ժոզե Մոուրինյոյի թիմի առաջին պարտությունն էր այս մրցաշրջանում: 1-ին խաղակեսում «Հադերսֆիլդը» երկու անգամ օգտվեց մրցակցի խաղացողների սխալներից և հաշիվը դարձրեց 2:0: 2-րդ խաղակեսում Մոուրինյոն խաղադաշտ մտցրեց Ռեշֆորդին ու Մխիթարյանին: Հենց Մարկուս Ռեշֆորդին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել «ՄՅՈւ»-ն չկարողացավ և 1:2 հաշիվը անփոփոխ մնաց: Այս պարտությունից օգտվեց առաջատարը՝ «Մանչեսթեր Սիթին», որը սեփական հարկի տակ հերթական խոշոր հաղթանակը տարավ, այս անգամ 3:0 հաշվով հաղթելով «Բարնլիին»: Այժմ «Սիթին» 9 տուրից հետո ունի 25 միավոր և 5 միավորով գերազանցում է իր գլխավոր հակառակորդ «Յունայթեդին»: Լոնդոնի «Չելսին» կարողացավ կամային հաղթանակ տանել «Ուոթֆորդի» նկատմամբ՝ 4:2 [b]Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր [/b] «Հադերսֆիլդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:1 Արոն Մույ, 28, Լորան Դեպուատր, 33 – Մարկուս Ռեշֆորդ, 78 «Մանչեսթեր Սիթի» - «Բարնլի»՝ 3:0 Սերխիո Ագուերո, 30, 11մ, Նիկոլաս Օտամենդի, 73, Լերոյ Սանե, 75
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր