211652_close_icon
views-count32619 դիտում article-date 22:42 19-10-2017

Պետրոս Հոկտանյան. Ես կամ, իսկ ի՞նչ կլինի մեզանից հետո. կայացավ «Մեզանից հետո» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 16-ին «Բոհեմ» թատրոնի բեմն առավել քան անկեղծ էր: Երիտասարդ գրող Պետրոս Հոկտանյանը նշում էր «Մեզանից հետո» գրքի ծնունդը: Հեղինակը 31 տարեկանում իմանալով որ որդեգրված զավակ է, աննկարագրելի կապով կապվում է լքված երեխաների հետ: Նա սկսում է հաճախ այցի գնալ ու շատ արագ ընկերանում է նրանց հետ: Գիրքը ծնվել է, որ գունավորի լքված երեխաների կյանքը: Այն իր առաքելությունը կատարեց ավելի վաղ, քան սպասվում էր: Շնորհանդեսին ներկա էին հեղինակի փոքրիկ ընկերները, ովքեր առաջին անգամ առիթ ունեցան բեմ բարձրանալ ու ներկաներին հուզելու իրենց ասմունքով: ՀՕՖ աջակցման կենտրոնի սաները խոստովանել են, որ «Մեզանից հետո»-ն նրանց ստիպել է այլ կերպ նայել կյանքին: «Գրքի ծնունդը բարդ ու խճճված պատմությունով է պայմանավորված: 31 տարեկանում իմացա, որ որդեգրված զավակ եմ, ինչը առիթ դարձավ մտորումների և հիմա նաև՝ գրքիս ծնունդի: Երեխան միակն է, ով անցյալ չունի: Նա ունի ներկա ու ապագա: Անցյալը մենք ունենք, մեծերս»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է հեղինակը: Գրքի շնորհանդեսն իր ներկայությամբ պատվել էր կենդանի լեգենդ Գուժ Մանուկյանն, ով ևս ընթերցել է երիտասարդ հեղինակի գործերից: 14 տարեկանից ստեղծագործել սկսած հեղինակին ինքն իրեն գրող չի համարում: Շնորհանդեսն էլ ավելի տոնական դարձավ «The Band» խմբի ելույթներով: Նշենք, որ գրքի վաճառքից ստացված ողջ հասույթը հեղինակը կտրամադրի մանկատան սաներին: «Մեզանից հետո» Ֆիլմը նվիրվում է մեր վաղվա օրը կերտողներին, ովքեր կյանք են հաղթել...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր