211652_close_icon
views-count18796 դիտում article-date 22:01 19-10-2017

Ավտովթար Շիրակի մարզում. Հոռոմ գյուղում բախվել են 25-ամյա վարորդի BMW-ն ու 59-ամյա վարորդի ГАЗ 2410-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Հոռոմ գյուղում բախվել են 25-ամյա Գուրգեն Հարությունյանի վարած BMW մակնիշի 34 MZ 195 համարանիշի և 59-ամյա Հրաչիկ Ավետիսյանի վարած ГАЗ 2410 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ նույն վաշտի հետաքննիչ Արմեն Պողոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր