211652_close_icon
views-count2513 դիտում article-date 16:43 19-10-2017

Արտակարգ դրության ժամանակ հանրաքվե անցկացնելն արգելվելու է

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է հստակ և համապարփակ կարգավորել ՀՀ սահմանադրության փոփոխությունների արդյունքում բարեփոխված հանրաքվեի ինստիտուտի կապակցությամբ սահմանադրորեն ամրագրված հարաբերությունները: Սահմանադրությամբ որդեգրված նոր մոտեցումներին համահունչ օրենքը կստեղծի հուսալի երաշխիքներ քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության և դերակատարության համար, ինչպես նաև կնպաստի հանրաքվեի ինստիտուտի դերի և նշանակության բարձրացմանը: Նախագծով հստակ կարգավորում են ստացել հանրաքվեի հասկացությունը և դրա անցկացման սկզբունքները, հանրաքվեի դրվող նախագծերը և այն նախագծերը, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի, հարցը հանրաքվեի դնելու կարգի, հանրաքվեի նշանակման, կազմակերպման, քարոզչության իրականացման և այլ հարցեր: Բացի այդ, նախագծով հստակ սահմանվել են հանրաքվեի դրվող հարցերի շրջանակը: Նախագծով ամրագրվել է նաև ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե անցկացնելու արգելքը՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից:

Նմանատիպ նյութեր