211652_close_icon
views-count7907 դիտում article-date 10:54 19-10-2017

Բա հայ մարդուն հարի՞ր է ուտելուց առաջ ձեռքերը լվալ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Պոպուլիզմին մեծ մասամբ հավատում են, որովհետև չեն հավատում իշխանություններին: Հայաստանում դա իսկապես խնդիր է՝ ոչ միայն այս, այլև բոլոր, այդ թվում՝ կոմունիստական իշխանությունների պարագայում: Հիշո՞ւմ եք՝ «լավ եմ անում, լույս եմ գողանում (2 կոպեկանո՛ց-Ա. Ա.), բա որ նրանք իրենց Ցեկաներում…»: Պարզապես այն ժամանակ ֆեյսբուք չկար, իսկ տաքսիստները խոսում էին հիմնականում ֆուտբոլից և Զեյնաբ Խանլարովայի համերգներից: Հանցագործությունները արդարացվում էին տանը՝ խոհանոցային խոսակցությունների ժամանակ: Հիմա ամեն ինչ «ազատ է», և արդարացվում են ոչ միայն հանցագործությունները (եթե դրանց մեջ «հակաիշխանական» տարր կա), այլև ցանկացած հակասոցիալական դրսևորում: Պատկերացրեք, որ Հայաստանում որևէ իշխանավոր ասի՝ «ուտելուց առաջ ցանկալի է ձեռքերը լվանալ»: Պատկերացնում եք, չէ՞, ինչ է տեղի ունենալու: Ի՞նչ արձագանք են տալու տաքսիստներն ու ֆեյսբուքիստները: «Արա, էս ինչ են ուզում էս խեղճ ժողովրդից, մի հատ թեթև հնարավորություն ունեինք՝ կեղտոտ ձեռքերով հաց ուտեինք, դրանից էլ են ուզում մեզ զրկեն», «Բա հայ մարդուն հարի՞ր է ուտելուց առաջ ձեռքերը լվալ», «Էդ սաղ Սվիտալսկին է ասում, որ մենք մեր ազգային դիմագիծը կորցնենք», «Դուք հըլը մտածեք էս մարդկանց նորմալ աշխատավարձ տալու մասին, հետո ձեռքերը լվալ պահանջեք», «Մարդիկ հացի փող չունեն, ի՞նչ մաքուր ձեռքեր», «Հաստատ կառավարությունից մեկը սապոնի ցեխ ա դրել, ուզում ա փող աշխատի» և այլն: Ենթադրում եմ, որ սոցիոպատիայի նման դրսևորումներ ունեն ոչ միայն հայաստանցիները՝ դա համամարդկային երևույթ է: Պարզապես մեր քաղաքական, հասարակական գործիչները, մտավորականները, հոգևորականները, լրագրողները, բլոգերները հիմնականում նպաստում են, խրախուսում են այդ մտածողությունը՝ դրա կրողներին դուր գալու համար»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր