211652_close_icon
views-count4712 դիտում article-date 21:52 18-10-2017

ԱՄՆ Մերիլենդի բիզնես կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. կա 3 զոհ

ԱՄՆ Մերիլենդ նահանգի բիզնես կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Эхо Мoсквы ռադիոլրատվականը: Աղբյուրի հաղորդմամբ՝ հրաձգության հետևանքով կա 3 զոհ, ևս 2-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նշվում է, որ հանցագործը փախուստի է դիմել սեփական ավտոմեքենայով: Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակողը սպանվածների և վիրավորների հետ աշխատում էր նույն շինարարական ընկերությունում: Այս պահին իրավապահ մարմինները պարզում են միջադեպի հանգամանքները: Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում:

Նմանատիպ նյութեր