211652_close_icon
views-count63193 դիտում article-date 14:28 18-10-2017

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Դեբեդ գետում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի, նրա բնակարանը օրեր առաջ էր այրվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքով հոսող Դեբեդ գետի մեջ տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ պետի տեղակալ Արծրուն Շախկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ալավերդու թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Փրկարարներն ու ոստիկանները գետում հայտնաբերել են Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 52-ամյա Երվանդ Սարգսյանի դին։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Ե. Սարգսյանը ամենայն հավանականությամբ ինքնասպան է եղել՝ ցած նետվելով քարե կամրջից։ Հատուկ տեխնիկայի միջոցով դին դուրս բերվեց գետից։ Դեպքի վայր է ժամանել նաև ավագ քննիչ Դավիթ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նախնական տեղեկություններով՝ Ե. Սարգսյանը հոգեկան խնդիրներ ուներ։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/10/1079451/]հայտնել էինք[/url], որ հոկտեմբերի 9-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Լոռու մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի 1/19 շենքի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության Ալավերդու թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև էլեկտրոցանցի և «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները։ Հրշեջ-փրկարարները մարել էին թիվ 29 բնակարանում առաջացած հրդեհը և ոստիկանների ու քաղաքացիների հետ տարհանել էին մուտքի բնակիչներին։ Իսկ նշված բնակարանի տիրոջը՝ 52-ամյա Երվանդ Սարգսյանին, հայտնաբերել էին բնակարանում, հատակին ուշագնաց վիճակում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր