211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. «BMW»-ն Ախթալայում հայտնվել է Դեբեդ գետում. 1 հոգի փրկվել է, ով տեղափոխվել է հիվանդանոց. մյուսին փրկարարները որոնում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count44584 դիտում article-date 17:05 02-05-2025
Այսօր՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցեկ Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվե, որ Ախթալա բնակավայրի վարչական տարածքում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Դեբեդ գետում: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, 1 հոգի կարողացել է դուրս գալ ավտոմեքենանյից, իսկ 1 հոգի, ըստ դեպքի վայրում հավաքվածների, կամ մնացել է ավտոմեքենայում, կամ դուրս է ընկել մեքենայից և հատնվել Դեբեդ գետում: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մազի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ: 

Այս պահին հրշեջ-փրկարարները գետի երկայնքով իրականացնում են որոնողական աշխատանքներ՝ քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ: 
 
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչության պետ Խորեն Բարխոյանը: 
 
Դեպքի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի համարանիշը, սեփականատիրոջ ինքնությունը, վարորդի և գետում որոնվող քաղաքացու ինքնությունը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փրկվածը Լոռու մարզի բնակիչ 49-ամյա Էդգար Ս.-ն է, իսկ որոնվողը Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Ռուբեն Պ.-ն: Էդգար Ս.-ն տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:  
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր