211652_close_icon
views-count3480 դիտում article-date 15:20 17-10-2017

Քրդերը Ռուսաստանի աջակցության կարիքն ունեն Իրաքի կառավարության հետ առճակատման հարցում

Քուրդիստանը կողմ է անկախության հանրաքվեից հետո Իրաքի կառավարության և քրդական ինքնավարության միջև ծագած կոնֆլիկտի լուծման հարցում Ռուսաստանի միջնորդությանը, հաղորդում է Ria Novosti-ն։ Այդ կապակցությամբ Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Խոշավի Բաբաքրը ասել է. «Մենք պետք է ընդունենք Ռուսաստանին՝ որպես միջնորդ։ Կրմլի դիրքորոշումը, ի տարբերություն արևմտյան երկրների, առավել լոյալ է և շներհակալ ենք Մոսկվային այդ դիրքորոշման համար»։ Նշենք, որ ավելի վաղ Բաբաքրը չէր բացառել, որ քրդերը կարող են փորձել իրենց վերահսկողությանը վերադարձնել վիճելի համարվող Քըրքուքը։ Բաբքրը նշել է, որ քրդական փեշմերգի անդամները ամենայն հավանականությամբ հակագրոհ կձեռնարկեն։

Նմանատիպ նյութեր