211652_close_icon
views-count3929 դիտում article-date 14:02 17-10-2017

ԱՄՆ-ի նախագահը մեկնում է Հարավային Կորեա

ԱՄՆ-ի նախագհ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 7-ին երկօրյա այցով կժամանի Հարավային Կորեա։ Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է հարավկորեական առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է Tass-ը։ «Ավելի վաղ ծրագրվել էր, որ Թրամփն իր կնոջ հետ մեր երկրում կմնա 3 օր, սակայն հետո որոշում է կայացվել, որ այցը կսկսվի նոյեմբերի 7-ի առավոտյան և կավարտվի նոյեմբերի 8-ին»,-ասել է Պակ Սյու Հոնը։ Դիտորդների կարծիքով՝ բանակցությունների ընթացքում երկու երկրների նախագահները քննարկելու են ոչ միայն քաղաքական, տնտեսական ու առևտրային հարաբերությունները զարգացնելուն ուղղված հարցեր, այլ նաև Հյուսիսային Կորեայի հետ հակամարտությունը։

Նմանատիպ նյութեր