211652_close_icon

Սեուլում հայտնել են, թե որ պայմանով Հարավային Կորեայի նախագահը կայցելի Հյուսիսային Կորեա

views-count2685 դիտում article-date 12:06 26-05-2017
Սեուլը կարող է վերանայել Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Մուն Չժե Ինի հավանական այցելությունը Հյուսիսային Կորեա, սակայն մեկ պայմանով։ Ինչպես հաղորդում է Tass-ը, այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայի հատուկ ներկայացուցիչ Սոն Յոն Գիլը, այն է, եթե Փհենյանը գոնե սկսի սահմանափակումներ մտցնել իր հետագա սադրիչ գործողություններում։ «Իհարկե, մեկ օրում Հյուսիսային Կորեան չի կարող փակել հրթիռային-միջուկային ծրագիրը, սակայն կցանկանայինք, որպեսզի կամք ցուցաբերեր և այդ ուղղությամբ նախաձեռնություն սկսեր»,-ասել է Մուն Չժե Ինը։ Մայիսի 10-ին Հրվ. Կորեայի նախագհը հայտարարել էր, որ պատրաստ է այցելություն կատարել հարևան Հյս. Կորեա, որպեսզի հարթվեն երկկողմ հարաբերությունները։

Նմանատիպ նյութեր